ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բլինքենը ծրագրում է այցելել Չինաստան. Bloomberg

Բլինքենը ծրագրում է այցելել Չինաստան. Bloomberg

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ծրագրում է առաջիկա շաբաթներին այցելել Չինաստան՝ բանակցություններ վարելու բարձրաստիճան պաշտոնյաների, հնարավոր է նաև՝ նախագահ Սի Ցզինպինի հետ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց:

Նշվում է, որ ԱՄՆ-ն ձգտում է վերսկսել հաղորդակցությունը բարձր մակարդակով՝ չնայած շարունակվող լարվածությանը։

Բլինքենը պլանավորում էր այցելել Պեկին փետրվարին, սակայն չեղարկել է ուղևորությունն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտնաբերել է չինական օդապարիկ, որն անցնում էր ԱՄՆ մայրցամաքով:

 

  • Կիսվել: