շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բլինքենը կրկին մեկնում է Իսրայել

Բլինքենը կրկին մեկնում է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ կրկին շրջագայության կկատարի Մերձավոր Արևելք, որի ընթացքում կայցելի Իսրայել։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ  Բլինքենը կմեկնի ուրբաթ, այլ մանրամասներ դեռևս հասանելի չեն:

 

Ավելի ուշ հրապարակվել է հաղորդագրություն այն մասին, որ Բլինքենը զրուցել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ աջակցությունը Իսրայելի «ինքնապաշտպանության իրավունքին» և հորդորել երկրին «խելամիտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ նվազագույնի հասցնելու համար խաղաղ բնակիչներին հասցվող վնասը»:

  • Կիսվել: