Ես գոհ եմ ձեռք բերված առաջընթացից և լավատես եմ համաձայնության հասնելու հարցում․ Բլինքենի գրառումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հերթական անգամ կարծիք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև՝ այս օրերին Վաշինգտոնում կայացած բանակցությունների մասին։
«Ինձ համար պատիվ էր հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին Ջորջ Շուլցի արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում։ Ես գոհ եմ ձեռք բերված առաջընթացից և լավատես եմ համաձայնության հասնելու հարցում»,- գրել է Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ, հիշեցնենք, ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարն ամփոփիչ հանդիպում է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ խոսելով բանակցություններում արձանագրված որոշակի առաջընթացի մասին։