Բլինքենը G7-ի արտաքին գործերի նախարարների ու Բորելի հետ քննարկել է ՌԴ-ում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ իր երկիրը սերտ համակարգման մեջ է դաշնակիցների և գործընկերների հետ՝ պայմանավորված Ռուսաստանում տիրող իրավիճակով: Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
՛՛Ես բանակցություններ եմ վարել G7-ի արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ, որպեսզի կարծիքներ փոխանակեմ Ռուսաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Իրավիճակի զարգացմանը զուգընթաց՝ ԱՄՆ-ն դաշնակիցների ու գործընկերների հետ սերտ համակարգման մեջ կլինի՛՛,-նշել է նա:
Բացի այդ՝ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նաև, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային: