հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բլինքենը և Կուլեբան քննարկել են իրավիճակն Ուկրաինայի ռազմաճակատում և Կիևի եվրաատլանտյան ինտեգրումը

Բլինքենը և Կուլեբան քննարկել են իրավիճակն Ուկրաինայի ռազմաճակատում և Կիևի եվրաատլանտյան ինտեգրումը

Ռուսական զորքերը ռմբակոծել են Դնեպրոպետրովսկի շրջանը՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ուկրաինան մոտ է էներգետիկ ճգնաժամին․ ձեռնարկություններին խորհուրդ է տրվում սահմանափակել էլեկտրաէներգիայի սպառումը, գրում է Ամերիկայի Ձայնը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կապրիում՝ Մեծ յոթնյակի արտգործնախարարների հանդիպման շրջանակում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային։

Օրակագում իրավիճակն է ուկրաինական ռազմաճակատներում և Կիևի եվրաատլանտյան ինտեգրացիան։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինային, որն իր անկախության համար պայքար է մղում Կրեմլի դեմ։

 

Հանդիպման արդյունքում Էնթոնի Բլինքենը կրկին կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին շտապ ընդունել Ուկրաինայի համար նախատեսված և մոտ 60 միլիարդ դոլար պարունակող աջակցության փաթեթը:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի խոշորագույն DTEK էներգետիկ ընկերությունը և երկրի կառավարությունը հինգշաբթի գործարարներին հորդորել են սահմանափակել էլեկտրաէներգիայի սպառումը երեկոյան ժամերին, ինչը Ուկրաինայի էներգահամակարգի դեմ ռուսական ուժերի չդադարող գրոհների, թերևս, առաջին լուրջ հետևանքն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: