երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատելու վերաբերյալ հարցերը

Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատելու վերաբերյալ հարցերը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հրվ.Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը, հայտնում է Պետքարտուղարությունը:

«Նրանք քննարկել են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ փոխադարձ կապերի ընդլայնմամբ, ինչն օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Գազայում ու Լիբանանում տիրող իրավիճակը:

  • Կիսվել: