շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Բլինքենը եւ Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ

Բլինքենը եւ Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 6-ին հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակը Սիրիայում, տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղար Բլինքենը ընդգծել է քաղաքացիական բնակչության պաշտպանության կարեւորությունը Սիրիայի տարածքում։ Նա քննարկել է քաղաքական լուծման անհրաժեշտությունը ՄԱԿ ԱԽ 2 254 բանաձեւի համապատասխան։

Բլինքենը շնորհավորել է Ֆիդանին դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուի ընտրման առիթով ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշվել է հաղորդագրությունում։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ին, Ֆիդանը Բլինքենին հայտնել է, որ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» եւ ԴԱԵՇ (ԻՊ- խմբ. ) ահաբեկչական կազմակերպությունները չպետք է օգտվեն  քաոսից Սիրիայում»։

Ֆիդանը ընդգծել է այն բանի կարեւորությունը, որ չկրկնվեն նախկին սխալները, եւ ընդգծել է, որ այս փուլում ռեժիմը պետք է գործի իրատեսորեն, ընդդիմության հետ երկխոսություն եւ քաղաքական գործընթաց սկսի, իսկ տարածաշրջանի բոլոր խաղացողները պետք է կառուցողական դեր կատարեն։

Նշելով հումանիտար օգնության կարեւորությունը՝ Ֆիդանն ավելացրել է, որ Թուրքիան անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում այս հարցում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: