երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բլինքենը և «Բուխարեստի իննյակն» անդրադարձել են լարվածությունը ռուս-ուկրաինական սահմանին

Բլինքենը և «Բուխարեստի իննյակն» անդրադարձել են լարվածությունը ռուս-ուկրաինական սահմանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՆԱՏՕ-ի դաշնակից «Բուխարեստի իննյակի» (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Բուլղարիա, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա) արտգործնախարարների հետ քննարկել է լարվածությունը ռուս-ուկրաինական սահմանին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Նա նշել է, որ արտգործնախարարները կարևորել են դաշնակիցների հավաքական պաշտպանության վերաբերյալ ՆԱՏՕ-ի միասնական, պատրաստակամ և վճռական դիրքորոշման անհրաժեշտությունը և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի ուղղությամբ անդրատլանտյան համագործակցությունը:

«Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ շարունակելու սերտ խորհրդակցություններն ու համակարգումը մեր բոլոր տրանսատլանտյան դաշնակիցների ու գործընկերների հետ, քանի որ մենք աշխատում ենք զսպման, պաշտպանության ու երկխոսության միջոցով ապաէսկալացման ուղղությամբ»,-ասել է Փրայսը:

 

  • Կիսվել: