Բլինքենն ու Ստոլտենբերգը քննարկել են ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը քննարկել են Դաշինքի պաշտպանական ներուժը, ինչպես նաև Ուկրաինային աջակցելու վերաբերյալ հարցեր, հայտնում են Պետդեպարտամենտից:
Նշվում է, որ կողմերը վերահաստատել են ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու իրենց հանձնառությունը և խոսել ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության պահպանման կարևորության մասին:
Պետդեպարտամենտից հաղորդում են նաև, որ Բլինքենն ու Ստոլտենբերգը քննարկել են նաև հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը: