կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում քննարկվել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչին։

Նրա խոսքով՝ խոսակցությունը տեղի է ունեցել ամերիկյան կողմի խնդրանքով։

Ինչպես նշվում է, Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադար ապահովելու համար պետությունների վերջին ջանքերը:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ երկու նախարարներն էլ քննարկել են տարածաշրջանային զարգացումները։

 

Այլ մանրամասներ հայտնի չեն։

  • Կիսվել: