երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բլինքենն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահի և արտգործնախարարի հետ

Բլինքենն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահի և արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և արտգործնախարար Մուխթար Տիլեուբերդիի հետ՝ հայտնել են պետքարտուղարությունից:

Բլինքենը Ղազախստանի արտգործնախարարին ասել է, որ Վաշինգտոնն աջակցում է երկրի  ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

Պետքարտուղարն այսօր Աստանայում կհանդիպի Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների արտաքին գործերի նախարարների հետ, ապա կմեկնի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ:

  • Կիսվել: