կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը․ հայկական կողմից մասնակցում է ԱԳ փոխնախարարը

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը․ հայկական կողմից մասնակցում է ԱԳ փոխնախարարը

Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը՝ Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի նախագահությամբ, փոխանցում է Interfax-ը։  

ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարները կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի և համագործակցության ձևաչափով փոխգործակցության հարցերի շուրջ, ինչպես նաև կքննարկեն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին ներկայացվող որոշումների նախագծերը:

Հիշեցնենք՝  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:

  • Կիսվել: