հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բեյրութում ցոցարարները փորձել են մտնել խորհրդարանի շենք

Բեյրութում ցոցարարները փորձել են մտնել խորհրդարանի շենք

Բեյրութի կենտրոնում մի խումբ ցուցարարներ Պլյաս Էտուալում փորձել են ճեղքել-մտնել խորհրդարանի շենք,  որտեղ անցկացվելու է Պատգամավորների պալատի նիստը, որին նախատեսված է վարչապետ Հասան Դիաբի գլխավորած կառավարությանը վստահության քվե հայտնել։

Շարժման ակտիվիստների դեմ ոստիկանները ջրանետեր են կիրառել։

Ցուցարարները փորձում են փակել Բեյրութի առափնյակը «Ֆինիցիա» հյուրանոցի շրջանում, որպեսզի խանգարեն օրենսդիրներին ժամանելու խորհրդարանական պալատ, սակայն ոստիկանական ուժերին  առայժմ հաջողվում է զսպել ցուցարարների բազմությանը, ոստիկաններին օգնում են բանակային ուժերը, որոնք քաղաք են մտցվել վաղ առավոտյան։

Տեղեկացնենք, որ Փետրվարի 6-ին Դիաբի կաբինետի հաստատել է երկրի տնտեսական իրադրության կայունացմանը միտված բարեփոխումների ծրագիրը: Հակաճգնաժամային ծրագիրը նախատեսում է ֆինանսական կոլապսի կանխմանն ուղղված մի շարք ցավագին միջոցառումներ, հաշվի առնելով, որ Լիբանանի պետական պարտքը հասել Է 85 մլրդ դոլարի, իսկ ազգային արժույթը՝ լիբանանյան ֆունտը, արժեզրկվել է 33 տոկոսով: Կաբինետը նաեւ պատրաստում է դատական բարեփոխում եւ կոռուպցիայի դեմ պայքարի մի շարք միջոցառումներ:

  • Կիսվել: