չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բեթղեհեմը զբոսաշրջիկների համար կփակեն

Բեթղեհեմը զբոսաշրջիկների համար կփակեն

Պաղեստինյան իշխանությունները շաբաթ հայտարարել են նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով Բեթղեհեմ քաղաքը զբոսաշրջիկների և ուխտագնացների համար փակելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Բեթղեհեմն ամբողջովին փակ է մուտքի և ելքի համար՝ բացառությամբ արտակարգ դեպքերը: Չեղարկվում են զբոսաշրջային ամրագրումները Պաղեստինի բոլոր հյուրոնոցներում, այդ թվում և Բեթղեհեմի: Անվտանգության ծառայություններին հրահանգվել է իրավական միջոցներ ձեռնարկել կարանտինը խախտողների նկատմամբ::

Հիշեցնենք, որ Բեթղեհեմի Սուրբծննդյան տաճարը, որն աշխարհի ամենից շատ այցելվող սրբավայրերից մեկն է, իշխանությունների որոշմամբ փակվել էր դեռ մարտի 5-ին:  

 

  • Կիսվել: