հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բերման է ենթարկվել Պրիլեպինի դեմ մահափորձին մասնակցելու մեջ կասկածվող տղամարդը

Բերման է ենթարկվել Պրիլեպինի դեմ մահափորձին մասնակցելու մեջ կասկածվող տղամարդը

Նիժնի Նովգորոդի շրջանում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել մի տղամարդու, ով հնարավոր է՝ մասնակից է գրող Զախար Պրիլեպինի մեքենայի պայթեցման գործում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք պայթեցրել են գրող, «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինի մեքենան: Նա ողջ էր մնացել, իսկ վարորդը մահացել էր:

Պայթյունի հետևանքով Զախար Պրիլեպինը կոտրվածքներ և ուղեղի ցնցում է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը՝ վկայակոչելով իրավապահ մարմինները։

Գրողին ուղղաթիռով տեղափոխել են Նիժնի Նովգորոդի շրջանային կլինիկական հիվանդանոց։ Նախնական տվյալներով, նա ավելի ուշ Մոսկվա կտեղափոխվի ։

Պրիլեպինի մեքենայի պայթյունն այնքան ուժգին է եղել, որ մեքենան մասերի է բաժանվել։ Դեպքի վայրի մոտ 1,5 մետրսնոց ձագար է երևում։

Մարզում ուժեղացված հսկողություն է իրականացվում, ոստիկանությունը կանգնեցնում է կասկածելի բոլոր մեքենաները։

  • Կիսվել: