կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Բեռլինը հրաժարվում է լրացնել Ուկրաինային աջակցելու պատճառով սպառված ԵՄ բյուջեն

Բեռլինը հրաժարվում է լրացնել Ուկրաինային աջակցելու պատճառով սպառված ԵՄ բյուջեն

ԵՄ բյուջեն 2021-2027 թվականներին կազմել է 2 տրիլիոն դոլար, սակայն Ուկրաինային աջակցելու պատճառով այն «առավելագույնս սպառվել է»։ ԵՀ-ն դեռևս հունվարին եվրոպական երկրներին նախազգուշացրել էր հնարավոր լրացուցիչ ներդրումների մասին, սակայն Բեռլինը դեմ է արտահայտվել:

Եվրահանձնաժողովը կարող է 2021-2027 թվականների ԵՄ երկարաժամկետ բյուջե լրացուցիչ վճարումներ պահանջել՝ Ուկրաինային ցույց տրված աջակցության պատճառով, սակայն Գերմանիան չի կարողանա մասնակցել դրան, հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները, գրում է Die Welt-ը։

«Հաշվի առնելով մեր ազգային բյուջեի անհրաժեշտ կրճատումները, մենք ներկայումս ի վիճակի չենք որևէ լրացուցիչ ներդրում կատարել Եվրամիության բյուջեում»,- ասել է նախարարը:

  • Կիսվել: