ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Բեռլինում բողոքում են Ուկրաինա զենքի մատակարարումների և Գազայի պատերազմի դեմ

Բեռլինում բողոքում են Ուկրաինա զենքի մատակարարումների և Գազայի պատերազմի դեմ

Հազարավոր մարդիկ շաբաթ օրը հավաքվել էին Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ պահանջելով վերջ տալ «Գազայում ցեղասպանությանը» և դադարեցնել Ուկրաինա զենքի մատակարարումները: Այս մասին տեղեկացնում է AFP-ն։

Նշվում է, որ, ըստ ոստիկանության, մոտ 12 000 մարդ է մասնակցել Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում անցկացված հանրահավաքին, որը դատապարտում էր Իսրայելի հարձակումը պաշարված պաղեստինյան տարածքի վրա։ Սակայն ծայրահեղ ձախ BSW կուսակցությունը, որը նախաձեռնել էր ցույցը, մասնակցությունը գնահատել է 20 000 մարդ՝ այն դարձնելով վերջին ամիսներին Գերմանիայում անցկացված ամենախոշոր պաղեստինամետ հանրահավաքներից մեկը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը օգոստոսին հայտարարել է զենքի մատակարարումների մասնակի էմբարգոյի մասին՝ նշելով, որ իր երկիրը կդադարեցնի ռազմական տեխնիկայի արտահանումը, որը կարող է օգտագործվել Գազայի հատվածում:

  • Կիսվել: