երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Բելգրադից պահանջում են լուծել Կոսովոյի խնդիրը. Վուչիչ

Բելգրադից պահանջում են լուծել Կոսովոյի խնդիրը. Վուչիչ

Ֆրանսիան և Գերմանիան Բելգրադից պահանջել են կարճ ժամանակում ՛՛լուծել Կոսովոյի խնդիրը՛՛։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ այդ պահանջն առաջ է քաշվել ԱՄՆ-ի և Թուրքիայի աջակցությամբ:

Բացի այդ՝ Սերբիայի նախագահն ուղերձում տեղեկացրել է նաև, որ Եվրամիությունը, դարձյալ ԱՄՆ-ի աջակցությամբ, պահանջել է, որ Բելգրադն ընտրություն կատարի Ռուսաստանի ու Արևմուտքի միջև:

Հայտնի չէ, սակայն, թե Վուչիչն ի՛նչ է պատասխանել այս պահանջներին. այս մասին նա ոչինչ չի ասել:

 

 

  • Կիսվել: