կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բելգորոդը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Բելգորոդը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման

Բելգորոդում  պայթյունի հետևանքով վնասվել է բազմահարկ շենքի ճակատամասը, հայտնել է ՌԴ Բելգորոդի  նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Նախնական տեղեկություններով, ժամը 17:43-ին Եսենինի փողոցի 9 տանը  պայթյունից հետո ընկել են 7-ից մինչև 13-րդ հարկի օդափոխվող ճակատամասի սալիկները։ Ամենակարևորը՝ զոհեր և վիրավորներ չկան։ Զրուցել եմ վթարված բնակարանների բնակիչների հետ՝ կոտրվել են ապակիներ, վնասվել են օդորակիչները, ճաքել է շենքի ճակատամասը։   Վնասվել է նաև մոտ 15 ավտոմեքենա։ Վերականգնման հարցում անպայման կօգնենք»,- նշել է նահանգապետը։

Նա ավելացրել է, որ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և շտապօգնության ծառայությունները։ Միջադեպի պատճառները պարզվում են։

Նախնական վարկածով, պատճառը անօդաչու թռչող սարքի հարձակումն է եղել։

  • Կիսվել: