կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բելգորոդի մոտ գծերից բեռնատար վագոնների դուրս գալու պատճառով դադարեցվել է գնացքների երթեւեկությունը

Բելգորոդի մոտ գծերից բեռնատար վագոնների դուրս գալու պատճառով դադարեցվել է գնացքների երթեւեկությունը

Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը տեղեկացրել է երկաթուղային հաղորդակցության դադարեցման մասին, քանի որ նախօրեի երեկոյան Ալեքսեեւյան քաղաքային օկրուգում բեռնատար վագոնները դուրս են եկել գծերից, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

«Արտակարգ պատահարի պատճառով կանգնեցվել է էլեկտրագնացքների եւ մերձքաղաքային գնացքների երթեւեկությունը։ Հույս ունեմ, որ երկաթուղին արագ կլուծի իրավիճակը եւ երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի»,- կիրակի գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։

Նա նշել է, որ երկաթուղու աշխատակիցները եւ բնակիչները չեն տուժել։

Հարավարեւելյան երկաթուղու մամուլի ծառայության տվյալներով՝ լոկոմոտիվը եւ բեռնատար վագոնները դուրս են եկել գծերից հունիսի 10-ին, ժամը 21.47-ին Բելգորոդի մարզի Խլյովիշչե-Բիրյուչ ուղեմասում։

Լիսկի, Վալույկա, եւ Ստարի Օսկոլ կայարաններից դեպքի վայր են ուղարկվել վերականգնող գնացքներ։

  • Կիսվել: