երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բելառուսը դարձել է միջուկային տերություն. Պուտին

Բելառուսը դարձել է միջուկային տերություն. Պուտին

Բելառուսը դարձավ միջուկային տերություն այն բանից հետո, երբ երկրում կառուցվեց Բելառուսի ատոմակայանը՝ Ռուսաստանի մասնակցությամբ. սա լուրջ առաջընթաց է տնտեսական և տեխնոլոգիական զարգացման գործում: Այս մասին, ելույթ ունենալով Միութենական պետության գերագույն պետական ​​խորհրդի նիստում, հայտարարել է Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ :

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ Բելառուսում 2023 թվականին ավարտվել է ԲելԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը։

«Սա, իհարկե, շատ լուրջ առաջընթաց է, հաշվի առնելով, որ ոչ թե պարզապես կայան է կառուցվել, այլ, ինչպես միշտ ասում ենք, արդյունաբերություն է ստեղծվում, և այս առումով Բելառուսը, իհարկե, դարձել է միջուկային տերություն, սա լուրջ առաջընթաց է տնտեսության և գիտական ​​ոլորտների, տեխնոլոգիական զարգացման գործում»,- ասել է Պուտինը։

  • Կիսվել: