Բելառուսում սկսվել է արձագանքման ուժերի հանկարծակի ստուգում
Բելառուսական բանակում սկսվել է արձագանքման ուժերի հանկարծակի ստուգում։ Այս մասին հայտնել է հանրապետության ՊՆ-ն իր տելեգրամյան ալիքում։
«Զորամասերն ու ստորաբաժանումները պետք է մշակեն մարտական պատրաստության բերվելու, նախանշված տարածքներ երթի և ուսումնամարտական հանձնարարությունների կատարման հարցերը»,-ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ «ստուգման նպատակն է գնահատել անձնակազմի պատրաստությունն ու կարողությունը՝ արագ արձագանքելու ճգնաժամային իրավիճակների հնարավոր առաջացմանը»։
«Զորամասերը և ստորաբաժանումները կգործեն տեղանքին անծանոթ հատվածներում՝ արագ փոփոխվող միջավայրի պայմաններում», – եզրափակել է նախարարությունը։