հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15,8 հազարը

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15,8 հազարը

Բելառուսում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 911 դեպք․ վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 15 828-ի,  մահացածների թիվը հասել է 97-ի, այսօր հաղորդել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկաղցնում է ria.ru-ն։

«Արձանագրվել է COVID-19-ի 15 828 դեպք, ինչը կազմում է անցկացված թեստերի 8,2 տոկոսը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «երկրի տարածքում վարակի տարածումից ի վեր մահացել է մի շարք քրոնիկ հիվանդություններ ունեցող 97 հիվանդ, որոնց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել»։

Բելառուսում այսօրվա տվյալներով ապաքինվել և դուրս են գրվել 3117 հիվանդներ, որոնց մոտ ավելի վաղ COVID-19 էր ախտորոշվել։

 

  • Կիսվել: