ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 դեպք

Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6 դեպք

Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6 դեպք: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով БЕЛТА-ին:

Առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը հայտարարել է, որ բոլոր դեպքերը լաբորատոր հաստատում ունեն:

«Վեց հոգու ինքնազգացողությունն էլ լավ է: Առավոտվա դրությամբ՝ ոչ ոք չի ջերմում, դինամիկ զննում են անցնում»,- ասել է նախարարը:

Նշվում է, որ վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի նոր տեսակով աշխարհում վարակվել է 90 հազար մարդ, ավելի քան 3000-ը մահացել է: Բացի Չինաստանից, վարակի դեպքեր են գրանցվել ավելի քան 60 երկրում: Ռուսաստանում, պաշտոնական տվյալներով, գրանցվել է վարակման 6 դեպք, մահվան ելքերի մասին չի հաղորդվում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: