ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բելառուսի պատվիրակությունը ՀՀ է ժամանել բելառուսական խաղաղապահ կոնտինգենտը Ղազախստան տեղափոխած ռազմական ինքնաթիռով

Բելառուսի պատվիրակությունը ՀՀ է ժամանել բելառուսական խաղաղապահ կոնտինգենտը Ղազախստան տեղափոխած ռազմական ինքնաթիռով

Բելառուսի պատվիրակությունը ժամանել է Երեւան, որտեղ վաղը՝ նոյեմբերի 23-ին, կայանա ՀԱՊԿ գագաթաժողովը,  տեղեկացնում է Sputnik Բելառուսը։

Նշվում է, որ պատվիրակությունը, որի կազմում են Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը եւ արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, Հայաստանի մայրաքաղաք է ժամանել ՛՛Իլ-76ՄԴ՛՛ ռազմական ինքնաթիռով։

Իր հերթին ԲԵԼՏԱ-ն հայտնել է, որ այս ինքնաթիռն օգտագործվել է այս տարվա հունվարին բելառուսական խաղաղապահ կոնտինգենտը Ղազախստան տեղափոխելու համար։

Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարն ասել է. ՛՛Մենք պետք է վերցնենք ամեն դրականը, որ մշակվել է, ավելացնենք եւ հաջորդ տարի մաքուր խղճով արդեն նախագահությունը փոխանցենք հաջորդ երկրին՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։

 

  • Կիսվել: