երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բելառուսի նախագահը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Բելառուսի նախագահը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Այս մասին БЕЛТА-ին հայտնեց Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

 

Ծառայությունից հայտնել են, որ կողմերն ավանդաբար քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական համագործակցությունը և այլ հրատապ հարցեր։ Երկու հեռախոսազրույցների գլխավոր թեման եղել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

  • Կիսվել: