երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Բելառուսի Անվտանգության խորհուրդը ՌԴ-ին աջակցող հայտարարություն է տարածել

Բելառուսի Անվտանգության խորհուրդը ՌԴ-ին աջակցող հայտարարություն է տարածել

Բելառուսը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցը: Այս մասին ասված է Բելառուսի Անվտանգության խորհրդի ուղերձում, որը տարածել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Մինսկը լիովին կիսում է հատուկ ռազմական գործողության նպատակներն ու խնդիրները։

՛՛Բելառուսը եղել և մնում է Ռուսաստանի դաշնակիցը, որը լիովին կիսում է հատուկ ռազմական գործողության նպատակներն ու խնդիրները։ Սա Դոնբասում ռուս ժողովրդին պաշտպանելու ծանր, պարտադրված և արդարացված առաքելություն է: Իրականում պայքար է ընթանում սլավոնական աշխարհի ապագայի համար։ Բելառուսներն ու ռուսները եղբայրական ժողովուրդներ են, մեր պետությունները կապված են քաղաքական միությամբ։ Եվ մենք չենք կարող անմասն մնալ այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի հարավում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: