երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բելառուսի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ-ում զինված դիմակայության հերթական սրման կապակցությամբ

Բելառուսի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ-ում զինված դիմակայության հերթական սրման կապակցությամբ

Բելառուսի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Ղարաբաղում զինված դիմակայության հերթական սրման կապակցությամբ։

«Մինսկն ուշադրությամբ հետեւում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական զարգացումներին եւ անկեղծորեն շահագրգռված է կայուն խաղաղության եւ կայունության հասնելու, Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում:

Այս կապակցությամբ խորը մտահոգություն ենք հայտնում Ղարաբաղում զինված դիմակայության հերթական սրման կապակցությամբ։ Մեզ համար եղբայրական ազերի եւ հայ ժողովուրդներին զսպվածության կոչ ենք անում։ Ելնում ենք նրանից, որ Բաքուն եւ Երեւանը իմաստություն եւ խելամտություն կցուցաբերեն։ Մենք Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի կնքած պայմանավորվածությունների լիարժեք և անվերապահ պահպանման հույս ենք հայտնում։ Համոզված ենք, որ հնարավոր է փոխզիջումների հասնել քաղաքական եւ դիվանագիտական ​​ճանապարհով առկա բանակցային ձեւաչափերի շրջանակներում»,- ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ։

  • Կիսվել: