ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
«Բայրաքթարը» ռազմական օգնություն  չէ, Ուկրաինան է գնել մասնավոր ընկերությունից. Թուրքիայի ԱԳ փոխնախարար

«Բայրաքթարը» ռազմական օգնություն  չէ, Ուկրաինան է գնել մասնավոր ընկերությունից. Թուրքիայի ԱԳ փոխնախարար

Թուրքիայի Բայրաքթար ԱԹՍ-ների առաքումներն Ուկրաինա ոչ թե ռազմական օգնություն են, այլ ավելի շուտ մասնավոր վաճառք: Այս մասին թուրքական ՛՛Սաբահ՛՛-ին ասել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Յավուզ Սելիմ Քիրանը, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ նա հայտնել է, որ Կիևն անօդաչու թռչող սարքերը գնել է թուրքական մասնավոր պաշտպանական ՛՛Բայքար՛՛ ընկերությունից՝ ընդգծելով, որ դա համաձայնություն չէ երկրների միջև: ՛՛Սա Թուրքիայից օգնություն չէ։ Դրանք ապրանքներ են, որոնք Ուկրաինան գնել է թուրքական ընկերությունից՛՛,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: