ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Բայրաքթար»-ն իրականում այդքան էլ լավը չէ․ Դմիտրի Մեդվեդև

«Բայրաքթար»-ն իրականում այդքան էլ լավը չէ․ Դմիտրի Մեդվեդև

Ոչ բոլոր արտասահմանյան անօդաչու թռչող սարքերն են կատարյալ, խոսքն այդ թվում թուրքական «Բայրաքթար»-ի մասին է, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է RBC—ն։

«Այդ նույն «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ։ Չի կարելի ասել, որ այն այդքան ֆանտաստիկ բան է»,- ասել է Մեդվեդևը։

Rbc.ru-ն հավելում է, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք արտադրվում են թուրքական «Բայքար» մասնավոր ընկերության կողմից, մարտերի ընթացքում օգտագործվել են ուկրաինական բանակի կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախորդ տարի բազմիցս հայտնել է դրանց ոչնչացման մասին։

Հիշեցնենք, որ այդ օդաչուներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում  ակտիվորեն օգտագործվել են Ադրբեջանի կողմից:

  • Կիսվել: