շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Բայրամովը Միրզոյանի հետ բանակցություններից հետո մեկնել է Թուրքիա

Բայրամովը Միրզոյանի հետ բանակցություններից հետո մեկնել է Թուրքիա

Բեռլինում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին: Նա ֆորումին ելույթ կունենա, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կլինեն:

  • Կիսվել: