հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բայրամովը կոչ է արել ԵՄ բոլոր կառույցներին և անդամ պետություններին «ցուցաբերել կառուցողական աջակցություն կամ գոնե ձեռնպահ մնալ»

Բայրամովը կոչ է արել ԵՄ բոլոր կառույցներին և անդամ պետություններին «ցուցաբերել կառուցողական աջակցություն կամ գոնե ձեռնպահ մնալ»

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, անդրադարձ է կատարել հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ԵՄ բոլոր կառույցներին և անդամ պետություններին կոչ անելով  «ցուցաբերել կառուցողական աջակցություն»։

Բայրամովը ընդգծվել է, որ «միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու հարգանքը Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման միակ ճանապարհն է»:

Բայրամովը կոչ է արել  կոչ է արել ԵՄ բոլոր կառույցներին և անդամ պետություններին՝ «ցուցաբերել կառուցողական աջակցություն կամ գոնե ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել կարգավորման այս կարևոր գործընթացը, ինչպես, ցավոք, տեսանք Գրանադայում չեղարկված առաջնորդների հանդիպման համատեքստում։ Մենք ցավում ենք դրա համար, քանի որ այս գործընթացը կարող է օգտակար լինել կողմերի դիրքորոշումների մերձեցման համար»,- նշվել է։

  • Կիսվել: