երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման հարցը քննարկել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարի հետ

Բայրամովը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման հարցը քննարկել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարի հետ

Բաքվում կայացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխարտգործնախարար, եվրոպական հարցերով պետնախարար Լեո Դոկերտիի հանդիպումն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ինչպես նշված է Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում, կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Մեծ Բրիտանիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, առանձին անդրադարձել են տարածաշրջանում առկա իրավիճակին։

«Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտները, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքին, Լաչինի միջանցքում ակցիաներին վերաբերող հարցեր»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

  • Կիսվել: