հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Բայրամովն ու Կալլասը քննարկել են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանն առնչվող հարցեր

Բայրամովն ու Կալլասը քննարկել են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղությանն առնչվող հարցեր

Վիեննայում ԵԱՀԿ նիստի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետ:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի համագործակցության օրակարգը, նշել են բարձր մակարդակի շփումների դրական դինամիկան և քննարկել էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նշվում է նաև, որ Բայրամովը Կալլասի հետ խոսել է տարածաշրջանային գործընթացների և Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված Ադրբեջանի ջանքերի մասին։

  • Կիսվել: