հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բայրամովը Բորելի հետ հանդիպման ժամանակ դժգոհել է ԵՄ որոշ պաշտոնյաների հայտարարություններից

Բայրամովը Բորելի հետ հանդիպման ժամանակ դժգոհել է ԵՄ որոշ պաշտոնյաների հայտարարություններից

Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ սկզբունքների հարգման վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման միակ ճանապարհն է։ Այս մասին երեկ Բրյուսելում՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ընդգծելով, որ Ադրբեջանը բարձր է գնահատում կարգավորման գործընթացում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը՝ Բայրամովը, առանց անուններ նշելու, միևնույն ժամանակ դժգոհել է՝ «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդի դերը»։

Նշվել է վերջին միջոցառումների դրական ազդեցությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վստահություն ձևավորելու համար։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

  • Կիսվել: