երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բայրամովն ու Քիմը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բայրամովն ու Քիմը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի հետ։

Երկու երկրների արտգործնախարարների հետ ԱՄՆ պաշտոնյան քննարկել է տարածաշրջանային հարցեր։

Բաքուն  նշում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովն ու Քիմը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բայրամովը «հանգամանորեն տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի աճող ռազմաքաղաքական սադրանքների և իրավիճակը խեղաթյուրող մանիպուլյացիաների ֆոնին այս երկրի քարոզչությունն ուղղված է միջազգային հանրությանը մոլորեցնելուն, և այն չի արտացոլում իրողությունները»։

«Միջամտությունը մեր երկրի ներքին գործերին, այդ թվում՝ Ղարաբաղում ապրող հայերին վերաինտեգրելու ջանքերին՝ իբր «բարդ հումանիտար իրավիճակի» և տարածաշրջանում «շրջափակման» առկայության մասին անհիմն պնդումների պատրվակով, անընդունելի է»,- ասել է Բայրամովը:

  • Կիսվել: