Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ Բայրամովն անդրադարձել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, Մերձավոր Արևելքում աճող լարվածության և անվտանգության ռիսկերին։
Նշվում է նաև, որ կողմերն ընդգծել են տարածաշրջանային էսկալացիայի ավելի լայն տարածման անթույլատրելիությունը և նշել հարցերը դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։
Նախարարները շեշտել են տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման կարևորությունը՝ ընդգծելով, որ քաղաքացիական բնակչության և օբյեկտների անվտանգության ապահովումը գերակա խնդիր է։
Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերությունները դառնում են ավելի կարևոր առկա մարտահրավերների առջև, ընդգծվել է, որ երկու եղբայրական երկրները կշարունակեն սերտորեն համակարգել իրենց գործողությունները։


