Բայրամովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը:
Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկու երկրների դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրավիճակը:
Նշվում է նաև, որ Բայրամովն ու Ֆիդանը գոհունակություն են հայտնել «երկու եղբայրական երկրների միջև համագործակցության մակարդակից»։


