ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 11-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Գազայի վերաբերյալ համաձայնագրից բխող հարցերը։

«Երկուստեք բարձր են գնահատվել Թուրքիայի միջնորդական ջանքերը՝ կապված այդ կարևոր համաձայնագրի հետ։ Նախարարները կարծիքներ են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի շուրջ»,- ասված է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: