Բայրամովն ու Բոնոն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, պաշտոնական Բաքվի քայլերը՝ ԼՂ բնակիչներին «վերաինտեգրման«» ուղղությամբ։