հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բայդենը շնորհավորել է հանրապետականներին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալու կապակցությամբ

Բայդենը շնորհավորել է հանրապետականներին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալու կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստանալու կապակցությամբ, հայտարարել նրանց հետ գործակցելու պատրաստակամության մասին:

Բայդենի կարծիքով` նախորդ շաբաթ կայացած միջանկյալ ընտրությունները «ցույց տվեցին ամերիկյան ժողովրդավարության ուժն ու կայունությունը»:

Միջանկյալ ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում է: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կանխատեսմամբ՝ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է ստանում Ներկայացուցիչների պալատում՝ ստանալով ստորին պալատի 435 տեղից 221-ը։ Սենատում առաջատարը դեմոկրատներն են։ Լրատվամիջոցների տվյալով՝ Սենատի ճակատագիրը կորոշվի դեկտեմբերին Ջորջիա նահանգում ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։

  • Կիսվել: