կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բայդենը պաշտոնական այցով Իսրայելում է

Բայդենը պաշտոնական այցով Իսրայելում է

Երկօրյա պաշտոնական այցով Իսրայել է ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նշվում է, որ Իսրայելում ԱՄՆ նախագահը մտադիր է իշխանությունների հետ քննարկել տարածաշրջանում կայունության պահպանմանը, Մերձավոր Արևելքում միջազգային քաղաքականությանը Իսրայելի ինտեգրմանը վերաբերող հարցեր, Իրանի դիրքերի ամրապնդմանը դիմակայելու քայլերը, ինչպես նաև Ուկրաինային ռազմական օգնությանը և ռուսական ագրեսիայի դեմ միասնական պայքարին առնչվող հարցեր։

Իսրայելական կողմի փոխանցմամբ՝ վաղը Ջո Բայդենը և վարչապետ Յաիր Լապիդը կստորագրեն ՛՛Երուսաղեմի հռչակագիրը՛՛, որը կընդգծի ԱՄՆ-ի հանձնառությունը Իսրայելի անվտանգությանն ու բարգավաճմանը: Հռչակագրում ամրագրվելու է, որ Իսրայելն իրավունք ունի ինքնուրույն պաշտպանել իրեն ցանկացած սպառնալիքից:

Իսրայել կատարած այցի շրջանակներում Բայդենը պլանավորում է այցելել նաև Հորդանան գետի արևմտյան ափի վիճելի տարածքներ, որտեղ նախատեսված է հանդիպում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։

  • Կիսվել: