Բայդենը պարզաբանել է՝ ո՛ր դեպքում ԱՄՆ-ն կարող է ուժ կիրառել Իրանի դեմ
ԱՄՆ-ն կարող է ուժ կիրառել Իրանի դեմ՝ որպես ՛՛վերջին միջոց՛՛, եթե Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Իսրայելի 12-րդ ալիքին տված հարցազրույցում։
Իրանի միջուկային զենք ձեռք բերելը կանխելու համար ուժի կիրառման հնարավորության մասին՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ Բայդենն ասել է. ՛՛Որպես վերջին միջոց՝ այո՛՛:
ԱՄՆ նախագահը նաև հաստատել է, որ իր երկիրը մտադիր է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պահել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, անգամ եթե դա խաթարի գործարքը: