չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բայդենը Նեթանյահուին հիշեցրել է Գազայում քաղաքացիական բնակչության տուժելու համար պատասխանատվության մասին

Բայդենը Նեթանյահուին հիշեցրել է Գազայում քաղաքացիական բնակչության տուժելու համար պատասխանատվության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ:

Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ նախագահն ու վարչապետը քննարկել են ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակումն ապահովելու ջանքերը, Գազայում տիրող իրավիճակը և մարդասիրական օգնության ծավալն ավելացնելու հարցերը:

Բայդենը հիշեցրել է, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունների շարունակման ընթացքում Գազայի հատվածում անմեղ քաղաքացիական անձանց տուժելու համար: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Իսրայելի և Պաղեստինի միջև մշտական քաղաքական որոշումը հնարավոր կլինի միայն երկու պետությունների ստեղծման դեպքում:

  • Կիսվել: