երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայդենը նախատեսում է հեռախոսային բանակցություններ վարել Պուտինի հետ

Բայդենը նախատեսում է հեռախոսային բանակցություններ վարել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է դեկտեմբերի 30-ին հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը, տեղեկացնում է  CNN–ը:

Նշվում է, որ հեռախոսակապի առաջարկն արել է ՌԴ նախագահը։ Ըստ Հորնի՝ Բայդենն ընդունել է առաջարկը, քանի որ կարծում է` Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում ոչինչ չի կարող փոխարինել առաջնորդների միջև ուղիղ երկխոսությանը։

Զրույցը նախատեսված է տեղական ժամանակով 15.30-ին (Մոսկվայի ժամանակով` 23.30)։ Բայդենը մտադիր է Պուտինի հետ քննարկել մի շարք թեմաներ, այդ թվում՝ հունվարի 10-ին սպասվող ամերիկառուսական բանակցությունները, ինչպես նաև Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը և ԵԱՀԿ հարթակում կայանալիք հանդիպումը։

 

 

  • Կիսվել: