երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Բայդենը ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալության օրդերի տրամադրումը վրդովեցուցիչ է անվանել

Բայդենը ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի ձերբակալության օրդերի տրամադրումը վրդովեցուցիչ է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է համարում Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և հրեական պետության պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման օրդերը: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

«ՄՔԴ-ի կողմից իսրայելցի առաջնորդների ձերբակալման օրդեր տրամադրելը սարսափելի է: Թույլ տվեք ևս մեկ անգամ հստակեցնել. անկախ նրանից, թե ինչ կարող է ակնարկել ՄՔԴ-ն, Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև հավասարության նշան չկա»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ:

Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը միշտ կկանգնի Իսրայելի կողքին՝ նրա անվտանգությանը սպառնացող սպառնալիքների դեպքում։

  • Կիսվել: