շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բայդենը, Մակրոնը, Շոլցը և Սունակը կքննարկեն իրավիճակը Իսրայելում

Բայդենը, Մակրոնը, Շոլցը և Սունակը կքննարկեն իրավիճակը Իսրայելում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան, հեռախոսազրույց կունենան, որի ընթացքում կքննարկեն Իսրայելում սրված իրավիճակը։ Այս մասին Մակրոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Շոլցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ սպասվում է, որ Էմանուել Մակրոնի, Ջո Բայդենի և Ռիշի Սունակի հետ հեռախոսազրույցը նախատեսվում է այսօր՝ ուշ երեկոյան, որի ընթացքում կքննարկվեն Գազայի հատվածում լարված իրավիճակն ու հետագա գործողությունները

«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միակարծիք են, որ դա տարածաշրջանում չպետք է վերածվի հրդեհի, ուստի այս իրավիճակում ոչ ոք չպետք է շարունակի խրախուսել ահաբեկչությունը»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը՝ հավելելով, որ այդ իսկ պատճառով, նրա խոսքով, շարունակվում է մտքերի սերտ փոխանակումը տարածաշրջանի գործընկերների հետ։

 

  • Կիսվել: