երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բայդենը Կալիֆոռնիայում հանդիպել է Նավալնիի այրու և դստեր հետ. BBC

Բայդենը Կալիֆոռնիայում հանդիպել է Նավալնիի այրու և դստեր հետ. BBC

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է Ալեքսեյ Նավալնիի այրի Յուլյայի և նրանց դստեր՝ Դարյայի հետ՝ իր ցավակցությունը հայտնելու համար, գրում է BBC-ն։

«Նախագահն իր հիացմունքն է հայտնել կոռուպցիայի դեմ և հանուն ազատ ու ժողովրդավարական Ռուսաստանի պայքարում Ալեքսեյ Նավալնիի արտասովոր քաջության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Ալեքսեյի ժառանգությունը կրելու են մարդիկ Ռուսաստանում և ամբողջ աշխարհում, որոնք սգում են նրա կորուստը և պայքարում հանուն ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Բայդենը նաև հաստատել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ նոր խոշոր պատժամիջոցներ է կիրառելու՝ ի պատասխան Նավալնիի մահվան, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի։

  • Կիսվել: