չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի և Քաթարի էմիրի հետ

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի և Քաթարի էմիրի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի և Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ, հայտնում է Սպիտակ տունը:

Նշվում է, որ Բայդենը երկու երկրների ղեկավարների հետ քննարկել է հրադադարի հասնելու և պատանդների ազատ արձակման հրատապությունը՝ որպես բանակցությունների սեղանի վրա դրված համապարփակ առաջարկի մաս, որը կազատի պատանդներին, օգնություն կբերի Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչներին և կթուլացնի տարածաշրջանային լարվածությունը:

Բացի այդ՝ կողմերը քննարկել են Կահիրեում անցկացվելիք բանակցությունները և համաձայնության համար մնացած բոլոր խոչընդոտները վերացնելուն ուղղված ջանքերը։

  • Կիսվել: