կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի Ճապոնիայում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինային մինչև 375 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նա նաև ասել է Ուկրաինայի նախագահին, որ ԱՄՆ-ն հնարավոր ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի պաշտպանությունն ամրապնդելու համար։
Բայդենը տեղեկացրել է, որ ռազմական օգնության փաթեթը ներառում է զինամթերք, հրետանի և զրահատեխնիկա։

  • Կիսվել: